Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հարևանուհուն սպանած և դստերը դանակահարած տղամարդը ձերբակալվել է

22:18, կիրակի, 24 մարտի, 2024 թ.
Հարևանուհուն սպանած և դստերը դանակահարած տղամարդը ձերբակալվել է

Այսօր՝ մարտի 24-ին, դանակահարություններ են տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Խորեն Խաչատրյան 1-ին նրբանցքի տներից մեկում դանակահարված 2 քաղաքացի կա։ Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ դեպքի վայրից դանակահարված 2 քաղաքացու տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր և խոհանոցային դանակ, որն ըստ նախնական տեղեկությունների հանցագործության գործիքն է։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորները նշված փողոցի բնակիչներ 64-ամյա Լիլյա Ղ.-ն է և 33-ամյա Աննա Մ.-ն։ Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասել են, որ վիրավորները մայր ու դուստր են, իսկ նրանց դանակահարել է հարևանը՝ Տիգրան Մ-ն, ով օրեր առաջ է տեղափոխվել Նուբարաշենի հոգեկան առողջության կենտրոն, սակայն բժիշկները, չգիտես ինչու, նրան բաց են թողել։

Ավելի ուշ վիրավորներից մայրը, գիտակցության չգալով, մահացել է։

Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ կասկածյալը` Երևանի բնակիչ 41-ամյա Սարգիս Մ․-ն, ձերբակալվել է Ջրվեժի ռոստորաններից մեկում:

4876 | 0
Facebook