Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Փաշինյանը ցավակցել է Պուտինին

01:18, շաբաթ, 23 մարտի, 2024 թ.
Փաշինյանը ցավակցել է Պուտինին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։ Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի աշխատակազմը։

Հեռագրում ասված է.

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,

Անկեղծ վշտակցությամբ ընդունեցի Մոսկվայում տեղի ունեցած և անմեղ մարդկանց կյանքեր խլած ահաբեկչության ողբերգական լուրը։

Հայաստանը խստորեն դատապարտում է այս անմարդկային հանցագործությունը խաղաղ բնակչության դեմ։

Խորին ցավակցություններս եմ հայտնում Ձեզ։ Մենք սգում ենք Ռուսաստանի ժողովրդի հետ միասին և վշտակցության ու զորակցության խոսքեր ենք հղում անդառնալի կորուստ կրած զոհերի ընտանիքների անդամներին և հարազատներին»։

5584 | 1
Facebook