Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ի իշխանություններն Ուկրաինայից պահանջում են դադարեցնել հարվածները Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքներին

00:06, շաբաթ, 23 մարտի, 2024 թ.
ԱՄՆ-ի իշխանություններն Ուկրաինայից պահանջում են դադարեցնել հարվածները Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքներին

ԱՄՆ-ի իշխանությունները դիմել են Ուկրաինային՝ պահանջելով դադարեցնել հարվածները Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքներին։ Այս մասին հայտնում է Financial Times-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրները։ Նշվում է, որ ԱՄՆ-ում վախենում են նավթի համաշխարհային գների աճից՝ կապված էներգետիկ ոլորտի ռուսական ձեռնարկությունների ուղղությամբ անօդաչու թռչող սարքերի հարվածների հետ: Ամերիկյան կողմի ևս մեկ մտավախություն կապված Է Ռուսաստանի՝ հնարավոր նմանատիպ պատասխանի հետ։

18318 | 1
Facebook