Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ադրբեջանը պետք է դուրս բերի իր զորքերը Հայաստանի տարածքից»․ Ֆրանսիայի վարչապետ

13:06, հինգշաբթի, 21 մարտի, 2024 թ.
«Ադրբեջանը պետք է դուրս բերի իր զորքերը Հայաստանի տարածքից»․ Ֆրանսիայի վարչապետ

Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) ամենամյա ընթրիքի ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանը պետք է լքի Հայաստանից օկուպացված դիրքերը: «Ադրբեջանը պետք է դուրս բերի իր զորքերը Հայաստանի տարածքում գտնվող գրավյալ դիրքերից»,- ասել է նա՝ նշելով, որ Ֆրանսիան ավելին կանի՝ ի շահ Հայաստանի: «Մեր խնդիրն է՝ օգնել Հայաստանին պաշտպանել իրեն։ Ֆրանսիան կլինի Հայաստանի կողքին»,- հավելել է Աթալը։

4576 | 0
Facebook