Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«ԱՄՆ-ին դուրս չեմ բերի ՆԱՏՕ-ից, քանի դեռ եվրոպացիները վճարում են»․ Թրամփ

22:48, չորեքշաբթի, 20 մարտի, 2024 թ.
«ԱՄՆ-ին դուրս չեմ բերի ՆԱՏՕ-ից, քանի դեռ եվրոպացիները վճարում են»․ Թրամփ

ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հաղթանակի դեպքում երկիրը դուրս չի բերի ՆԱՏՕ-ից, քանի դեռ դաշինքի եվրոպացի անդամները վճարում են։ Այս մասին Թրամփն ասել է բրիտանական GB News հեռուստաալիքի եթերում։ «Միացյալ Նահանգները պետք է վճարի իր արդար բաժինը (ՆԱՏՕ-ում պաշտպանական ծախսերը) և չպետք է վճարի մյուսների համար»,- ասել է նա: Թրամփի կարծիքով՝ ՆԱՏՕ-ն «ավելի կարևոր է Եվրոպայի երկրների համար, քան ԱՄՆ-ի»։ «Մեր և որոշ խնդիրների միջև (Եվրոպայում) օվկիանոս է ընկած։ Մեծ, գեղեցիկ օվկիանոս»,- նշել է Թրամփը։

2497 | 0
Facebook