Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սահմանագծման աշխատանքների հիմք հանդիսացող քարտեզների շուրջ մինչ օրս պայմանավորվածություն չկա»․ Արսեն Թորոսյան

14:18, երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.
«Սահմանագծման աշխատանքների հիմք հանդիսացող քարտեզների շուրջ մինչ օրս պայմանավորվածություն չկա»․ Արսեն Թորոսյան

«Շատ կարևոր է, որ ի սկզբանե պայմանավորվածություն ձեռք բերվի, թե սահմանազատման և սահմանագծման աշխատանքները ո՞ր քարտեզների հիման վրա են կատարվելու, ցավոք մինչ օրս Ադրբեջանի ապակառուցողական դիրքորշման պատճառով այդ պայմանավորվածությունը ձեռք չի բերվել»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը։
     «Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով մեր բազմաթիվ բնակավայրերի տարբեր տարածքներ գտնվում են Ադրբեջանի տիրապետության տակ, նաև դրա համար է անհրաժեշտ խաղաղության գործընթացը, որ երկու կողմերի միջև փոխադարձ փոխանակման պայմանավորվածություն ձեռք բերվի, մենք մեր սահմանից այս կողմ կանգնենք, իրենք՝ իրենց»,- նշել է Թորոսյանը։

Արսեն Թորոսյանի ճեպազրույցը
1347 | 0
Facebook