Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Եթե Պուտինն Ուկրաինայում հաջողության հասնի, ռիսկ կա, որ նրա ագրեսիան այնտեղ չի կանգնի». Սթոլթենբերգ

14:06, երեքշաբթի, 19 մարտի, 2024 թ.
«Եթե Պուտինն Ուկրաինայում հաջողության հասնի, ռիսկ կա, որ նրա ագրեսիան այնտեղ չի կանգնի». Սթոլթենբերգ

Այսօրվա հանդիպման ժամանակ մենք քննարկեցինք Հարավային Կովկասում կայունության կարևորությունը: Սա կարևոր է եվրոատլանտյան անվտանգության համար, քանի որ մենք կանգնած ենք ավելի վտանգավոր աշխարհի առջև: Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը: «Այսօր Հայաստանն ու Ադրբեջանը հնարավորություն ունեն՝ հասնել տևական խաղաղության տարիների հակամարտությունից հետո: Ահա թե ինչու եմ ես երկու երկրներին կոչ անում համաձայնության հասնել, որն ուղի կհարթի հարաբերությունների կարգավորման համար: ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը և Ձեր խաղաղ ձգտումներին: Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմը սթափեցնող հիշեցում է, որ չենք կարող չգնահատել խաղաղությունը: Ես ողջունում եմ Ձեր համերաշխությունն Ուկրաինայի հետ և բոլոր գործընկերներին կոչ անում անել իրենցից կախված ամեն ինչ, որպեսզի Պուտինը չհաղթի պատերազմում: Մարտադաշտում իրավիճակը մնում է ծանր, ուստի պետք է ավելացնել, ոչ թե պակասեցնել մեր աջակցությունը: Եթե Պուտինն Ուկրաինայում հաջողության հասնի, իրական ռիսկ կա, որ նրա ագրեսիան այնտեղ չի կանգնի»,- ասել է Սթոլթենբերգը:

3969 | 2
Facebook