Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Պուտինը, հավանաբար, կապ ունի Նավալնու մահվան հետ». Թրամփ

16:18, երկուշաբթի, 18 մարտի, 2024 թ.
«Պուտինը, հավանաբար, կապ ունի Նավալնու մահվան հետ». Թրամփ

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ի եթերում հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավանաբար, կապ ունի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու մահվան հետ: Նրա խոսքը մեջբերում է Politico-ն: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Պուտինը կապ ունի Նավալնու հանկարծակի մահվան հետ, Թրամփն ասել է. «Ես չգիտեմ, բայց հնարավոր է։ Ես նկատի ունեմ՝ հավանաբար այդպես է, չգիտեմ: Նա երիտասարդ էր, ուստի, ըստ վիճակագրության, պետք է երկար ապրեր: Այսպիսով, ինչ-որ արտասովոր բան է տեղի ունեցել»:

3024 | 0
Facebook