ՀՀ-ում այսօր գործում է 60 բուհ, այդ բուհերի պատճառով միջազգային սկանդալների մեջ ենք ընկնում, հավաստիացնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Իր այս հայտարարությունը նա բացատրում է նրանով, որ միջազգային մամուլում «առնվազն տասնյակ հրապարակումներ են եղել, թե ինչպես են Հայաստանում գործում բուհեր, որոնք ֆեյք դիպլոմներ են վաճառում և այդպես շարունակում»։
«Որպես կառավարություն զգում ենք, որ փորձագիտական հարցերի պատասխան ստանալը դառնում է անհնարինություն։ Դա նշանակում է, որ գիտելիքի հետ առերեսվելու ճանապարհին 10 տարի ուշացել ենք։ Եթե մենք ՀՀ-ում ԲՈՒՀ-երը հավաստագրենք միջազգային չափանիշներով, ոչ մի ԲՈՒՀ հավաստագրում չի ստանա»: