Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հակոբ Արշակյանը` «Լադանիվա» խմբի եվրոտեսիլյան երգի մասին

23:30, ուրբաթ, 15 մարտի, 2024 թ.
Հակոբ Արշակյանը` «Լադանիվա» խմբի եվրոտեսիլյան երգի մասին

ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան էջում տարածել է Եվրոտեսիլ մրցույթի Հայաստանի մասնակցի` «Լադանիվա»-ի երգի տեսահոլովակը, որին կից գրել է.

«Ուրախ, գունեղ, գեղեցիկ ու բարի երգ է։ «Լադանիվա»-ին ու Հայաստանին հաղթանակ մաղթենք Եվրոտեսիլ 2024-ին»։

Հայաստանն այս տարի «Եվրոտեսիլ» երգի մրցույթում կներկայացնի «Լադանիվա» խումբը, որի կազմում են հայազգի վոկալիստ Ժակլին Բաղդասարյանը և ֆրանսիացի մուլտիինստրումենտալիստ Լուի Թոմասը:

Աղբյուրը` Հակոբ Արշակյան
11021 | 2
Facebook