Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Միամտություն է կարծել, թե Ֆրանսիան պատրաստ է կամ ի վիճակի է ապահովել Հայաստանի անվտանգությունը». Զախարովա

18:18, չորեքշաբթի, 13 մարտի, 2024 թ.
«Միամտություն է կարծել, թե Ֆրանսիան պատրաստ է կամ ի վիճակի է ապահովել Հայաստանի անվտանգությունը». Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան միամտություն է համարում այն պնդումը, թե Ֆրանսիան պատրաստ է կամ ի վիճակի է ապահովել Հայաստանի անվտանգությունը:
     «Միամտություն է կարծել, թե Ֆրանսիան պատրաստ է կամ ի վիճակի է ապահովել Հայաստանի անվտանգությունը։ Եթե նա նման հնարավորություններ ունենար, ապա դրանք կկիրառեր այն երկրներում, որտեղ պայմանագրային պարտավորություններ ուներ, որտեղ պարտավոր էր դա անել, որովհետև դրա դիմաց գումար էր ստանում: Ֆրանսիայի ներկա իշխանությունները բնավ չեն առաջնորդվում Հայաստանի ու հայ ժողովրդի շահերով, այլ՝ իրենց վիրավորված աշխարհաքաղաքական ամբիցիաներով, հակառուսական դիրքորոշմամբ, իսկ Հայաստանի և ամբողջ Հարավային Կովկասի ապագան գործիք է Ֆրանսիայի սեփական շահերն առաջ մղելու համար։

2056 | 1
Facebook