Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Միջազգային քրեական դատարանը նոր նախագահ ունի

19:24, երկուշաբթի, 11 մարտի, 2024 թ.
Միջազգային քրեական դատարանը նոր նախագահ ունի

Միջազգային քրեական դատարանը նոր նախագահ ունի: Այս պաշտոնում ընտրվել է ճապոնացի դատավոր Տոմոկո Ականեն՝ երեք տարի պաշտոնավարման ժամկետով։

Այս մասին ասված է Միջազգային քրեական դատարանի պաշտոնական կայքում տարածված հաղորդագրության մեջ։
     «Այսօր՝ 2024 թվականի մարտի 11-ին, Միջազգային քրեական դատարանի դատավորները լիագումար նիստում Տոմոկո Ականեին ընտրեցին որպես դատարանի նախագահ։ Դատավոր Ռոսարիո Սալվատորե Այտալան ընտրվեց որպես առաջին փոխնախագահ, իսկ դատավոր Ռեյն Ալապինի-Գանսուն՝ երկրորդ փոխնախագահ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ 2023 թվականի հուլիսին ՌԴ ՆԳՆ-ն Տոմոկո Ականեի հանդեպ հետախուզում հայտարարեց, քանի որ նա ՄՔԴ դատավորներից մեկն էր, ով «ապօրինի որոշումներ էր կայացրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և մանկական օմբուդսմեն Մարիա Լվովա-Բելովայի կալանավորման վերաբերյալ»: Անցյալ տարվա մայիսին վարչությունը հեռակա մեղադրանք է ներկայացրել ՄՔԴ դատախազ Խան Քարիմ Ասադ Ահմադի և ՄՔԴ դատավոր Ռոսարիո Սալվատորե Այտալայի դեմ: Նրանք հետախուզման մեջ են։

2107 | 0
Facebook