Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Կոնսերվատորիան փակված է այն օրվանից, երբ Արմենչիկը ստացավ ՀՀ ժողովրդական արտիստի կոչում»․ Վահե Լոռենց

13:48, երկուշաբթի, 11 մարտի, 2024 թ.
«Կոնսերվատորիան փակված է այն օրվանից, երբ Արմենչիկը ստացավ ՀՀ ժողովրդական արտիստի կոչում»․ Վահե Լոռենց

Պատմաբան, գրող-հրապարակախոս Վահե Լոռենցը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ասում են՝ կոնսերվատորիան փակում են։ Չգիտեմ․ գուցե և փակեն պաշտոնապես։ Բայց, Երևանի կոնսերվատորիան իրականում վաղուց է փակված։ Ա՛յն օրվանից, երբ Արմենչիկը ստացավ ՀՀ ժողովրդական արտիստի կոչում։ Երբ Հայաստանի բնակչության չնչին մասն է Կոմիտաս, մյուս դասականներին լսում, բայց ամենուր ռաբիս է, քրեական ենթամշակույթին պատկանող երգեր են լսվում։ Կոնսերվատորիան վաղուց է փակվել․․․ Եթե հիմա այս իշխանությունները փակեն՝ դրանով ուղղակի վաղուց կատարված իրողությունը կարձանագրեն․․․»։

Աղբյուրը` Վահե Լոռենց
5900 | 3
Facebook