Խնդրում ենք սպասել...

Համացանց

««Ինգո Արմենիա»-ի աշխատակիցը խորհուրդ է տալիս ԱՊՊԱ-ն կնքել «Սիլ»-ում և «Նաիրի»-ում». Հովհաննես Ավետիսյան

12:30, երկուշաբթի, 11 մարտի, 2024 թ.
««Ինգո Արմենիա»-ի աշխատակիցը խորհուրդ է տալիս ԱՊՊԱ-ն կնքել «Սիլ»-ում և «Նաիրի»-ում». Հովհաննես Ավետիսյան

Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ի գիտություն վարորդներին
     Զանգում են INGO ARMENIA INSURANCE CJSC-ից:
     Հայտնում են, որ իմ մեքենայի ԱՊՊԱ պայմանագիրը այս ամիս լրանում է և առաջարկում են կնքել նորը: Նոր պայմանագրի գնի առաջարկը հնչում է 29,000 դրամ, նախորդ տարվա 20,000 փոխարեն: Աշխատակիցը այսչափ թանկացումը բացատրում է ինչ-որ գործակիցների փոփոխմամբ, որն իբր նոր օրենքի դրույթներից է բխում: Ասում է նաև, որ իրենց գործընկերներ Սիլ-ում և Նաիրի-ում ավելի էժան է, կարող եմ նրանցով անել: Սիլից հրաժարվում եմ, որն ամենաէժանն էր, ըստ աշխատակցի հայտարարած թվի, իսկ Նաիրին 26,000 կարգի թիվ է ասում: Պատասխանում եմ, որ հետ կզանգեմ, աշխատակիցը թողնում է իր անձնական համարը:
     Մուտք եմ գործում օնլայն համակարգ, Նաիրին առաջարկում է 26,500 իսկ Ինգոն` 25,000 դրամ: Այո, սխալ չեմ գրում 25,000 հեռախոսով հնչած 29,000 փոխարեն: Զանգում եմ հետ, աշխատակիցն ասում է, որ այո օնլայն ավելի էժան է, ինչի մասին ինքն ինձ իհարկե չէր ասել, սակայն փոխարենը ասել էր, որ կարող եմ ապահովագրել իրենց գործընկեր Նաիրի կամ Սիլ ընկերություններում:
     Ես իհարկե կռիվ չեմ սարքում սրա համար, ամեն ոլորտում էլ նույն «քցոցին» է, արդեն իմունիտետ ունեմ:
     Սրա մասին հարկ եմ համարում տեղեկացնել վարորդներին և նաև Ինգոյին (գրածից զատ այլ տվյալ չեմ տրամադրելու)»:

3969 | 0
Facebook