Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Շիրակը հաղթեց Կիլիկիային և դուրս եկավ Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչ

19:24, կիրակի, 10 մարտի, 2024 թ.
Շիրակը հաղթեց Կիլիկիային և դուրս եկավ Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչ

Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում Գյումրիի «Շիրակն» այսօր Երևանում մրցել է «Կիլիկիայի» հետ և նվազագույն հաշվով հաղթնակ տարել` դուրս գալով Գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ:

Հանդիպման միակ գնդակն առաջին կեսում հեղինակել է Մորի Կոնեն՝ անվրեպ իրացնելով իր իսկ վաստակած 11-մետրանոցը։

Նշենք՝ «Կիլիկիան», որտեղ հանդես են գալիս Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստներ Դավիթ Մանոյանն ու Ալեքսանդր Կարապետյանը, իր պատմության ընթացքում առաջին հանդիպումն է անցկացրել պրոֆեսիոնալ ֆուտբոլում։

3295 | 0
Facebook