Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Դուք իրար չեք վստահո՞ւմ, թե՞ միտումնավոր մեր կյանքն եք բարդացնում». Հարություն Մնացականյան

01:06, կիրակի, 10 մարտի, 2024 թ.
«Դուք իրար չեք վստահո՞ւմ, թե՞ միտումնավոր մեր կյանքն եք բարդացնում». Հարություն Մնացականյան

Գյուղատնտես Հարություն Մնացականյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ուրեմն, հայ-վրացական սահմանին անցել եմ հայկական կողմ, հսկիչ անցակետ չհասած աշխատակիցներից մեկը մոտեցավ, բա` բեռնախցիկը բացեք։ Բացեցի, զննեց, մոտեցա հսկիչ անցակետ, անձնագիրս տվեցի, ստուգեց, կնիքը խփեց, առաջանում եմ մյուս աշխատակիցը կանգնեցրեց.
     - Բեռնախցիկը բացեք։
     - Կներեք, բայց վեց մետր առաջ արդեն ստուգել են ու այս վեց մետրի վրա երդվում եմ, ես ոչ մի ուրիշ բան ֆիզիկապես չէի կարող դնել մեքենայիս մեջ և երկրորդ, դուք միմյանց չեք վստահո՞ւմ, չեմ հասկանում։
     - Որ ուշադիր լինեիք, կտեսնեիք, որ մեր ֆորմաները տարբեր են ինքն ուրիշ գերատեսչության աշխատող է, ես` ուրիշ։
     - Հարգելիս, եթե դուք տարբեր գերատեսչության աշխատող եք, ուրեմն կանգնեք իրար հետ և բեռնախցիկը երկուսով ստուգեք, ոչ թե անցակետում մի երեք րոպե ինքն իմ ժամանակից խլի, 6 մետր այս կողմ կրկին նույն գործողությամբ դուք, դա հասարակ լոգիկա է ու աշխատանքի արդյունավետությունը կբարձրանա, հերթերն էլ չեն երկարի։
     Անձնագիրս ստուգել, կնքելուց հետո էլ մի 20 մետր շարժվում եմ, կրկին արգելափակոց է ու կրկին անձնագիր են պահանջում։
     Հիմա հարց, լուրջ դուք իրար չեք վստահում ընդհանրապե՞ս, թե միտումնավոր մեր կյանքն եք բարդացնում։ Զուտ հետաքրքիր է»։

5536 | 1
Facebook