Կառավարության նիստի ժամանակ շարունակելով դպրոցների, մարզադպրոցների շինարարության ու շահագործման հանձնելու ժամկետների թեման՝ վարչապետ Փաշինյանը հայտարարեց. «Ուզում եմ պատուհանին, ծորակին, ցնցուղին անդրադառնամ: Համոզված եմ, որ մենք չենք կարողանում նկարագրել, էդ կարողությունները չունենք, որ մեզ է՛ս պատուհանն է պետք, մինչդեռ տեղադրվում են պատուհաններ, որ արանքից փչում է, տեսքն էն չի: Էստեղ են մեր պրոբլեմները: Մինչև էս հարցը չլուծենք, սենց ենք ըլնելու»,- նշեց Փաշինյանը: