Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Ժամանակին կարողացա դուրս գալ». Միհրան Պողոսյան

19:24, չորեքշաբթի, 06 մարտի, 2024 թ.
«Ժամանակին կարողացա դուրս գալ». Միհրան Պողոսյան

«5 տարի գտնվելով Ռուսաստանում` կազմակերպել եմ տարբեր բիզնեսներ, բայց զուգահեռ ապրել եմ նաև Հայաստանի կյանքով»,- «Մեդիահաբ»-ի հետ զրույցում նշեց Միհրան Պողոսյանը:

Անդրադառնալով Հայաստանի ու Արցախի հետ տեղի ունեցած աղետին, նա նշեց, որ գործող իշխանությունները հմուտ կերպով կարողացան մեկուսացնել այն բոլոր ուժերը, ովքեր կարող էին դիմակայել «այս մեծ աղետին, որ տեղի ունեցավ Արցախի ու Հայաստանի հետ»:

«Այդ մարդկանց մի մասին նրանք բանտ նստեցրեցին, մյուս մասն էլ, ով հասցրեց, դուրս եկավ երկրից: Ես երկրորդ մասի ներկայացուցիչն եմ, ժամանակին կարողացա դուրս գալ և չհայտնվել բանտի խցերում, որոնք այսօր լի են ներկա իշխանություններին հակադրվող մարդկանցով»,- ասաց նա:

13977 | 3
Facebook