Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ռուսական զորքերը 5 ժամ անօդաչուներով հարվածներ են հասցրել Ուկրաինային

10:48, չորեքշաբթի, 06 մարտի, 2024 թ.
Ռուսական զորքերը 5 ժամ անօդաչուներով հարվածներ են հասցրել Ուկրաինային

Ռուսական զորքերը մարտի 6-ի գիշերը անօդաչուներով հարվածներ են հասցրել Ուկրաինայի տարածքին: Ուկրաինայի զինված ուժերի տվյալներով՝ ընդհանուր առմամբ Կրասնոդարի երկրամասից, Կուրսկի շրջանից և բռնակցված Ղրիմից արձակվել է 42 ԱԹՍ, որոնցից 38-ը հաջողվել է խոցել։
     Անօդաչուները ոչնչացվել են Դնեպրոպետրովսկի, Օդեսայի, Խերսոնի, Խմելնիցկիի, Չերկասիի, Խարկովի, Վիննիցայի և Սումիի մարզերում: Անօդաչուներով հարձակումը տևել է 5 ժամ, գրում է УНИАН-ը:

Նշվում է, որ ռուսական զորքերն ամեն օր հարվածային անօդաչուներ են գործի դնում: Նման հարձակումների նպատակը, ինչպես նշել են ռազմական փորձագետները, ՀՕՊ համակարգի վրա ծանրաբեռնվածություն ստեղծելն է:

5090 | 0
Facebook