Խնդրում ենք սպասել...

Համացանց

Ադրբեջանական վանդալիզմի հերթական թիրախ է դարձել Խաչատուր Աբովյանի արձանը

17:48, երեքշաբթի, 05 մարտի, 2024 թ.
Ադրբեջանական վանդալիզմի հերթական թիրախ է դարձել Խաչատուր Աբովյանի արձանը

Հայքի մշակույթի օմբուդսմենի ֆեյսբուքյան հրապարակումը. «Ադրբեջանը շարունակում է պետական մակարդակով ոչնչացնել Ստեփանակերտում տեղադրված արձանները։ Ադրբեջանական վանդալիզմի հերթական թիրախ դարձավ հայ մեծ գրող, լուսավորիչ Խաչատուր Աբովյանի արձանը։ Արձանը գտնվում էր գրողի անունը կրող դպրոցի բակում։ Հարկ ենք համարում նշել, որ արձանը հենց պատրաստվել է դպրոցի բակում 2013-2015թթ.-ին՝ քանդակագործ Պետրոսյան Արմենի կողմից։
     Այս ամենը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ամբողջ Արցախի մշակութային ժառանգությունը գտնվում է վտանգի տակ։
     Ըստ «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։ Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրությունն արգելում է օկուպացված տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները»:

2320 | 1
Facebook