Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Լավրովը ժամանել է Թուրքիա

10:00, ուրբաթ, 01 մարտի, 2024 թ.
Լավրովը ժամանել է Թուրքիա

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Թուրքիա, որտեղ կմասնակցի Անթալիայի դիվանագիտական ֆորումին և բանակցություններ կվարի թուրք գործընկերոջ հետ, հաղորդում է Интерфакс-ը։
     Ինչպես ավելի վաղ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, Լավրովը Թուրքիա է մեկնել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հրավերով։ Այցը նախատեսված է մարտի 1-2-ին: Զախարովայի խոսքով՝ այցի ընթացքում, բացի Անթալիայի ֆորումին մասնակցելուց, նախատեսված են նաև Լավրովի բանակցությունները թուրք գործընկերոջ հետ: «Հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել խնդիրների լայն շրջանակ՝ երկկողմ փոխգործակցության դրությունը, հեռանկարները այն ոլորտներում, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում՝ առևտուր, Էներգետիկա, անվտանգություն, բանկային ոլորտ, զբոսաշրջություն և այլն»,-ասել է նա։ Բացի այդ, նախարարները կարծիքներ կփոխանակեն տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի, այդ թվում՝ Ուկրաինայի, Անդրկովկասի, Մերձավոր Արևելքի, Սիրիայի և Լիբիայի իրադրության շուրջ։

2511 | 0
Facebook