Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Բազմաթիվ հատվածներ կան մեր պաշտպանական բնագծերի միջակայքում, որտեղ կարող են ցանկության դեպքում անցնել». Անդրանիկ Քոչարյան

17:48, չորեքշաբթի, 28 փետրվարի, 2024 թ.
«Բազմաթիվ հատվածներ կան մեր պաշտպանական բնագծերի միջակայքում, որտեղ կարող են ցանկության դեպքում անցնել». Անդրանիկ Քոչարյան

ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հերքել է գյուղացիների այն վկայությունը, որ այսօր հայ-ադրբեջանական շփման գիծը հատել են երկու ադրբեջանցի, որոնցից մեկին վնասազերծել են, մյուսը փախել է․ «Մեկ հոգի է եղել, պաշտոնական հաղորդագրության մեջ այդպես էլ նշված է, գյուղացիներն ինչ են տեսել, ինչ են ասում, դա դեռ ճշտելու խնդիր ունի, բայց փաստը մնում է այն, որ մեկ հոգի զինված ադրբեջանական կողմից անցել է սահմանը։ Իսկ թե ինչ հոդված կդրվի, Քննչական կոմիտեն շուտով հայտարարություն կանի։ Ադրբեջանն էլ չի հերքում, որ մեկ հոգի է եղել»:
     Սահմանը ինչպե՞ս և ի՞նչ նպատակով է հատել հարցին՝ Քոչարյանը պատասխանել է․ «Բազմաթիվ հատվածներ կան մեր պաշտպանական բնագծերի միջակայքում, որտեղ կարող են ցանկության դեպքում անցնել, այս դեպքում շատ կարևոր է, որ անցնելուց հետո մեր համապատասխան կառույցները վնասազերծել են։ Հիմա շատ դժվար է մեր բնագծերը աննկատ անցնել, և ամեն անգամ, այդ բնագծերի կարողությունները ավելացնելով, համարյա հնարավորություն չենք թողնելու նման թափանցումները իրենց ցանկությամբ դառնա իրականություն։ Քննչական կոմիտեի հոդվածներից պարզ կդառնա, թե ինչ նպատակով է անցել մեր բնագծերը։ Քանի որ զենք է եղել իր վրա, կարող ենք ենթադրաբար ամեն ինչ էլ ասել, կարող է լինի դիվերսիա, մոլորված կամ հարբած լինել, կարող է իրենց զորամասերում տիրող իրավիճակի արդյունքում է փորձել հայտնվել մեր իշխանության ներքո»։
     Ի պատասխան այն հարցի՝ նրան կվերադարձնե՞նք Ադրբեջանին, Քոչարյանը պատասխանել է․ «Կախված, թե ինչ հոդվածով է մեղադրվում, դրանից հետո բնականաբար ադրբեջանական կողմի հետ կխոսենք, մենք էլ ունենք գերիներ, իրենք էլ․․․»։

Տեսանյութը՝ «Ֆակտոր»-ի
1640 | 2
Facebook