Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

Տիգրան Աբրահամյանը՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարության մասին

00:24, շաբաթ, 24 փետրվարի, 2024 թ.
Տիգրան Աբրահամյանը՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարության մասին

ՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցությունը սառեցնելու մասին Փաշինյանի հայտարարությունը նորություն է եղել անգամ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության անդամ, ԱԺ ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի համար․ «Դա գործընթաց է, որը պետք է հայտարարվի և տեղի ունենա։ Ինչ-որ մեկը չի կարող քնից արթնանա և ասի, որ նման պրոցես է տեղի ունեցել կամ իրերն անվանի այդ ձևով»,- «5-րդ ալիք»-ին տված հարցազրույցում ասել է Տիգրան Աբրահամյանը:

Հարցին` ի՞նչ գործընթաց է նախատեսվում, ի՞նչ պետք է անի ՀԱՊԿ անդամ պետությունը, որպեսզի իր մասնակցությունը համարվի սառեցված, նա պատասխանեց. «Պետությունը նախ պետք է դիմի կազմակերպությանը՝ հայտնելով այդ մասին, որից հետո տեղի է ունենում համապատասխան գործընթաց։ Կա միջազգային տերմինաբանություն, որոնք, ըստ նշանակության, կիրառվում կամ օգտագործվում են»,- լրագրողի հարցին պատասխանել է պատգամավորը։ Նա չի բացառել, որ Նիկոլ Փաշինյանն իր խոսքը ձևափոխելու համար կարող է դիմել լեզվային տարբեր հնարքների․ «Ամեն անգամ այդ կիրառվող հնարքները անպատասխան, անարձագանք չեն մնում, դրանք գնում և ամեն մեկը ինչ-որ դարակում բավականին խորը ծանր հետևանքների բերող գործընթացների մեկնարկի կամ պրոցեսի մաս է դառնում։ Սա Հայաստանը չէ, որտեղ նա կարող է մտնել մի փոքր հիմնարկ, ինչ-որ կրկեսային միջոցառում իրականացնել, ինչ-որ մարդկանց վիրավորել ու դուրս գալ։ Միջազգային հարաբերություններում ամեն բառ, ամեն տերմին ու պահվածք ունենում են իրենց հետևանքները։ Այս 6 տարիները ցույց են տվել, որ Հայաստանի Հանրապետության համար ունենում են ծանր հետևանքներ»,- ասել է պատգամավորը։

Տիգրան Աբրահամյանը՝ ՀԱՊԿ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարության մասին
3182 | 0
Facebook