Խնդրում ենք սպասել...
Logo

Բաժանորդագրվել լրահոսին

Այսօր`  հինգշաբթի, 12 դեկտեմբերի, 2024 թ.

Համացանց

«Ուսանողները հայտնվել են անելանելի իրավիճակում»․ Գառնիկ Դանիելյան

16:30, շաբաթ, 10 փետրվարի, 2024 թ.
«Ուսանողները հայտնվել են անելանելի իրավիճակում»․ Գառնիկ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մամուլից տեղեկացա, որ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը որոշել է վերանորոգել Զեյթունի հանրակացարանը, որտեղ այս պահին բնակվում է մոտ 300 ուսանող։
     Ուսանողները հայտնվել են անելանելի իրավիճակում։ Հայտնում են, որ չունեն այնպիսի ֆինանսական հնարավորություններ, որ մինչ վերանորոգման ավարտը կարողանան բնակարաններ վարձել։
     Հանրակացարանի տնօրենի հետ զրույցից պարզ դարձավ, որ նախորդ տարվա համեմատ 100-ով ավելացել է ուսանողների քանակը հենց բնակարանների վարձակալության գների աճի հետևանքով։
     Տնօրենը հավաստիացրեց, որ ինքը բարձրաձայնել է այս մասին եւ լիահույս է, որ ԿԳՄՍ-ն ի վնաս ուսանողության որոշում չի կայացնի։
     Նշեմ, որ Զեյթունի հանրակացարանը առանձնահատուկ է նրանով, որ այստեղ բնակվում են ուսանողներ տարբեր բուհերից։
     Անթույլատրելի եմ համարում ուսումնական տարվա ընթացքում վերանորոգման աշխատանքների պատճառաբանությամբ հարյուրավոր ուսանողների անօթևան թողնելը։
     Եթե ԿԳՄՍ-ն, այնուամենայնիվ, կորոշի սկսել վերանորոգման աշխատանքները, պարտավոր է մինչ այդ հոգալ ուսանողների կացության խնդիրները»։

2832 | 1
Facebook