Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Զելենսկին Սիրսկուն նշանակել է Ուկրաինայի զինված ուժերի նոր գլխավոր հրամանատար

22:18, հինգշաբթի, 08 փետրվարի, 2024 թ.
Զելենսկին Սիրսկուն նշանակել է Ուկրաինայի զինված ուժերի նոր գլխավոր հրամանատար

Վլադիմիր Զելենսկին Ուկրաինայի ցամաքային զորքերի հրամանատար Ալեքսանդր Սիրսկուն նշանակել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար։
     «Այսօրվանից նոր ղեկավար թիմ է ստանձնում Ուկրաինայի զինված ուժերի ղեկավարությունը: Ես գեներալ-գնդապետ Սիրսկուն նշանակել եմ Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար»,- ասել է նա երեկոյան իր տեսաուղերձում: Զելենսկին նշել է, որ տասնյակ զրույցներ է ունեցել «տարբեր մակարդակների հրամանատարների հետ»։ Խոսքը, մասնավորապես, բրիգադային գեներալներ Անդրեյ Գնատովի, Միխայիլ Դրապատի, Իգոր Սկիբյուկի, ինչպես նաև գնդապետներ Պավել Պալիսի և Վադիմ Սուխարևսկու մասին է։ Նախագահի խոսքով՝ նրանք բոլորն էլ դիտարկվում են բանակում ղեկավար պաշտոններ զբաղեցնելու համար և ծառայելու են «ուկրաինացի փորձառու հրամանատարի» ղեկավարությամբ։
     Երկրի ղեկավարի գրասենյակի կայքում Ուկրաինայի զինված ուժերի ղեկավար կազմը փոխելու վերաբերյալ համապատասխան հրամանագրեր դեռ չկան։
     Այսօր ավելի վաղ Զելենսկին հանդիպել է այս պաշտոնը զբաղեցնող Վալերի Զալուժնիի հետ։ Անդրադարձ է եղել բանակի ղեկավար կազմի թարմացման թեմային, նախագահը նրան առաջարկել է «մնալ թիմում»։

3887 | 0
Facebook