Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է տարածել՝ գրելով. «Այս գրառմանս հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում, այսօր հարցաքննվեցի։ Կարծիքս հետևյալն է՝ եթե համայնքային կառույցը գրագետ գործեր և էտի աշխատանքների թույլտվություն տրամադրելու փոխարեն, պայմանագիր կնքեր տնտեսվարողի հետ և իր լիազորությունների շրջանակում իրականացներ բարձրարժեք ծառի էտը, մենք կպահպանեինք 100-ամյա բույսի առողջությունն ու տեսքը, զերծ կմնայինք կատարված հանցագործությունից և միաժամանակ, համայնքային աշխատանքի բարձր պրոֆեսիոնալիզմի և սրտացավության դրսևորման ականատեսը կլինեինք։ Տերը պիտի արժեքը հասկանա…»: