«Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ-ի և Բրիտանական թանգարանի միջև ձեռքբերված պայմանավորվածության շնորհիվ 2024 թվականի սեպտեմբերին առաջին անգամ Երևանում ցուցադրվելու է Բրիտանական թանգարանում պահվող «Անահիտ դիցուհու» արձանը։ Այս մասին հայտնում են ՀՀ զբոսաշրջության կոմիտեից։
Համաձայն Բրիտանական թանգարանի պաշտոնական կայքում տեղադրված տեղեկանքի, Անահիտ աստվածուհու բրոնզաձույլ գլուխը հայտնաբերվել է 1872-ին՝ ներկայիս Թուրքիայի հյուսիս-արևելքում գտնվող Սադակ քաղաքում: Աստվածուհու արձանի գլուխը տեղափոխվել է Կոստանդնուպոլիս, իսկ այնուհետև Իտալիա, որտեղ այն գնել է Ալեսանդրո Կաստելանին, ով և ավելի ուշ փոխանցել է Անահիտի բրոնզաձույլ գլուխը Բրիտանական թանգարանին: