Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն ընթացող ասուլիսի ժամանակ անդրադարձել է հեռուստաընկերություններում ստեղծված իրավիճակին. «2023-ի վերջին մի շարք հեռուստաընկերություններ մեծ պարտքեր էին կուտակել, այդ թվում՝ «Արմենիա» TV-ն, ATV-ն «Ֆրինյուզ»-ը, «Դար 21»-ը, մարզային «Ֆորտունա»-ն: Մեղադրել հեռուստաընկերություններին, չենք պատրաստվում, սա առիթ է՝ ներկայացնելու այն տխուր պատկերը, որ այսօր առկա է: Նույնիսկ «Արմենիա» TV-ն, որ իր ուղղվածության շնորհիվ միշտ բավականին մեծ գումարներ էր աշխատում, շահույթ ուներ, այսօր աշխատում է վնասով»: Հակոբյանը ներկայացրել է պատճառը. «Հեռուստաընկերություններն արդեն մենաշնորհ չունեն, դիտելությունն ընկնում է, և գովազդատուները շատ ժամանակ նախընտրում են այլ հարթակներ: »: