Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Մոնա Լիզայի» վրա ապուր են նետել

20:18, երկուշաբթի, 29 հունվարի, 2024 թ.
«Մոնա Լիզայի» վրա ապուր են նետել

Երկու էկոակտիվիստ ապուր են նետել Փարիզի «Լուվր» թանգարանում ցուցադրվող` «Մոնա Լիզա» գեղանկարի վրա: Բազմաթիվ այցելուների աչքի առաջ կանայք ապուրը նետել են աշխարհի ամենանշանավոր կտավի ուղղությամբ, անցնելով խոչընդոտը` հայտնվել են նկարի առջև և բարձրաձայն ներկայացրել իրենց պահանջները: Այս ակցիայից կտավը չի տուժել, քանի որ պահվում է հատուկ ապակեպատ ցուցափեղկի հետևում:
     Էկոակտիվիստներն այս քայլը բացատրել են նրանով, որ փորձել են ուշադրություն հրավիրել գյուղատնտեսական խնդիրների և էկոլոգիապես մաքուր սննդի անբավարարության վրա: Միջադեպից անմիջապես հետո թանգարանի աշխատակիցները մի շարք գործողություններ են ձեռնարկել և ազատել ցուցասրահը այցելուներից:

«Մոնա Լիզայի» վրա ապուր են նետել
4352 | 0
Facebook