Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

iOS 18-ը կլինի օպերացիոն համակարգի պատմության մեջ ամենախոշոր թարմացումը

20:06, շաբաթ, 03 փետրվարի, 2024 թ.
iOS 18-ը կլինի օպերացիոն համակարգի պատմության մեջ ամենախոշոր թարմացումը

Ըստ Bloomberg-ի՝ iOS 18-ը կլինի «iOS-ի ամենամեծ թարմացումը, եթե ոչ ամենամեծը` ընկերության պատմության մեջ»: Apple-ի ծրագրային ապահովման ղեկավար Քրեյգ Ֆեդերիգին ասել է աշխատակիցներին, որ գալիք ՕՀ-ն, որը կրում է Crystal ծածկագիրը, կներկայացնի «ամբիցիոզ փոփոխություններ ամբողջ հարթակում»:
     iOS 18-ում սպասվող հիմնական փոփոխությունները ներառում են Siri-ի թարմացված տարբերակը AI-ով (արհեստական բանականություն) և LLM-ի օգտագործման հնարավորությունը, AI-ի ինտեգրումը Messages հավելվածին՝ ակտիվ առաջարկների և ավտոմատ լրացման համար, Apple Music-ի նոր AI գործառույթները՝ անհատականացված երգացանկեր ստեղծելու համար, ինտեգրված AI-ի գեներացնող հնարավորություններն iWork հավելվածների մեջ, ինչպիսիք են Keynote-ը և Pages-ը, ինչպես նաև Xcode-ի գեներացնող AI գործառույթները՝ հավելվածների մշակումն ավելի հեշտացնելու համար:

3306 | 0
Facebook