Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Մթերքներ, որոնք պայքարում են հոգնածության դեմ

22:06, շաբաթ, 03 փետրվարի, 2024 թ.
Մթերքներ, որոնք պայքարում են հոգնածության դեմ

Երկաթը կենսական հանքանյութ է օրգանիզմի համար։ Դրա պակասի դեպքում մարդը կարող է հոգնածություն, թուլություն և գլխապտույտ զգալ։ Ահա թե այս դեպքում ինչ սնունդ կօգնի` ըստ մասնագետների.

Կծու պղպեղ. մեկ պղպեղից դուք կստանաք 0,93 մգ երկաթ։

Չաման. մեկ ճաշի գդալը պարունակում է 2,79 մգ երկաթ։

Մաղադանոս. 100 գ-ը պարունակում է 6,2 մգ երկաթ։

Կանաչ ոլոռ. մեկ բաժինը ձեզ կտա 2,12 մգ երկաթ։

Ծնեբեկ. Եփած ծնեբեկի միայն մեկ չափաբաժինը պարունակում է 1,64 մգ երկաթ։

Պրաս. մեկ չափաբաժինը պարունակում է 1,14 մգ երկաթ։

Բրյուսելյան կաղամբ. մեկ բաժին կաղամբից կստանաք 1,4 մգ երկաթ:

Հազար. այն ունի քիչ կալորիա, թեև հագեցնող է։ Մեկ բաժին աղցանից կարող եք ստանալ 0,91 մգ երկաթ։

Սոյայի հատիկներ. եթե ​​դուք ուտեք այս լոբիից մեկ բաժակ, ապա կստանաք 8,84 մգ երկաթ։

Ոսպ. մեկ չափաբաժինը պարունակում է 6,59 մգ երկաթ:
     Ձիթապտուղներ. ձիթապտղի մեկ չափաբաժինը օրգանիզմին կապահովի 4,44 մգ երկաթով։

Լիմայի լոբի. այս լոբիների մեկ բաժինը պարունակում է 4,49 մգ երկաթ:

Տոֆու. բուսակերները սիրում են այն` որպես սպիտակուցի և երկաթի աղբյուր: Մեկ չափաբաժնով տոֆուից դուք կստանաք 3,02 մգ երկաթ:

Կարմիր միս. 100 գ նման միսը պարունակում է 2,7 մգ երկաթ։ Եվ սա ամենօրյա պահանջի մոտավորապես 15%-ն է:

Դդմի սերմեր. մեկ չափաբաժինը պարունակում է 2,84 մգ երկաթ։

Քրքում. մեկ թեյի գդալը պարունակում է 1,86 մգ երկաթ, իսկ 100 գ-ը՝ 41,4 մգ։

Սև լոբի. մեկ չափաբաժինը պարունակում է 3,61 մգ երկաթ:

Բազուկի տերևներ. քիչ կալորիաներ են և պարունակում են բազմաթիվ հանքանյութեր: Այդ թվում՝ երկաթ։ Օրինակ՝ տերևների մեկ բաժինը պարունակում է 2,74 մգ երկաթ։

Չորացրած մրգեր. բացի երկաթից, դրանք պարունակում են մեծ քանակությամբ շաքար։

Սև կաղամբ. մեկ չափաբաժինը պարունակում է 2,15 մգ երկաթ։

Սև խաղող. 100 գ-ը պարունակում է 2 մգ երկաթ։ Այնուամենայնիվ, պետք է հիշել, որ խաղողը նույնպես շատ շաքար է պարունակում։

Լյարդ. ընդամենը մեկ չափաբաժինը պարունակում է 17,9 մգ երկաթ:

7477 | 0
Facebook