Խնդրում ենք սպասել...

Հետաքրքիր է

Նախաքրիստոնեակա՞ն, թե՞ խորհրդային ժամանակներ. Լաստիվերի խորհրդավոր քարայրի քանդակները

21:25, շաբաթ, 20 հունվարի, 2024 թ.
Նախաքրիստոնեակա՞ն, թե՞ խորհրդային ժամանակներ. Լաստիվերի խորհրդավոր քարայրի քանդակները

«Իջևանի մոտակայքում, անտառապատ, գեղատեսիլ բլուրների վրա, ոչ այնքան խոշոր ժայռի մեջ, տեղավորվել է մի սովորական քարայր: Արտաքուստ այն ոչնչով չի տարբերվում Հայաստանի շատ անկյուններում ընկած հարյուրավոր քարայրներից: Բայց եթե ներս մտնեք, կբացվի մի հետաքրքիր տեսարան: Առաջին հայացքից կթվա, թե այդ խորդուբորդ նկարները քանդակված են շատ դարեր առաջ, ժողովրդի միջից դուրս եկած աշխատասեր վարպետների ձեռքով: Դրանք գեղջկական կյանքի պատկերներ են՝ բերքահավաք, գինու տոն, հայ շինականի դաշտային աշխատանք: Տղամարդկանց, կանանց և կենդանիների որոշ կերպարների բարձրությունը հասնում է երկու մետրի:

Նախաքրիստոնեակա՞ն, թե՞ խորհրդային ժամանակներ. Լաստիվերի խորհրդավոր քարայրի քանդակները
Նախաքրիստոնեակա՞ն, թե՞ խորհրդային ժամանակներ. Լաստիվերի խորհրդավոր քարայրի քանդակները
Իջևանի քարայրի պատերի հարթաքանդակները նույնպես թողնում են հնադարյան աշխատանքի տպավորություն:
Նախաքրիստոնեակա՞ն, թե՞ խորհրդային ժամանակներ. Լաստիվերի խորհրդավոր քարայրի քանդակները
Նախաքրիստոնեակա՞ն, թե՞ խորհրդային ժամանակներ. Լաստիվերի խորհրդավոր քարայրի քանդակները
Բայց ամենազարմանալին այն է, որ այդ ստեղծագործությունների հեղինակը մեր ժամանակակից, երևանցի քանդակագործ, դրվագող և գեղանկարիչ Բենիկ Պետրոսյանն է: Ի դեպ, այդ պատկառելի աշխատանքը քանդակագործը կատարել է կարճ ժամանակաշրջանում, մի քանի օրվա ընթացքում»:
     Ահա այսպես է 1976 թվականին հրատարակված «Հայաստանը այսօր» թերթն անդրադարձել Լաստիվերի նշանավոր քարայրի քանդակներին, որոնք այսօր երբեմն թյուրիմացաբար ներկայացվում են` որպես նախաքրիստոնեական հարթաքանդակներ, սակայն, իրականում , այդ քանդակների հեղինակը Խորհրդային Հայաստանի նշանավոր քանդակագործ Բենիկ Պետրոսյանն է, ով առավել հայտնի է իր մանրաքանդակներով:
Նախաքրիստոնեակա՞ն, թե՞ խորհրդային ժամանակներ. Լաստիվերի խորհրդավոր քարայրի քանդակները
Նախաքրիստոնեակա՞ն, թե՞ խորհրդային ժամանակներ. Լաստիվերի խորհրդավոր քարայրի քանդակները

     Ի դեպ, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ քարայրը բնակեցված է եղել դարեր շարունակ, ինչի ապացույցն են այստեղից հայտնաբերված գտածոները:
     Հայտնի է, օրինակ, որ քարանձավում 13-14-րդ դարերի մոնղոլական արշավանքների ժամանակ ապաստան է գտել տեղի բնակչությունը: Հետագայում այստեղ դարեր շարունակ իրենց աղոթքն են արել ճգնավորները, և այդ իսկ պատճառով քարանձավը հիշատակվում է նաև «Անապատ» անունով

3661 | 0
Facebook