Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«Ռոմա»-ն պաշտոնից հեռացրել է Ժոզե Մոուրինյոյին

16:06, երեքշաբթի, 16 հունվարի, 2024 թ.
«Ռոմա»-ն պաշտոնից հեռացրել է Ժոզե Մոուրինյոյին

Իտալական «Ռոմա»-ն պաշտոնից հեռացրել է թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին:
     Թիմը հաղթել է վերջին 5 հանդիպումներից միայն մեկում (երեք պարտություն, մեկ ոչ ոքի): Հունվարի 14-ին հռոմեացիները պարտվել են «Միլան»-ին 1:3 հաշվով՝ երկրի առաջնության 20-րդ տուրում:

Այժմ թիմը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականը:

Ժոզե Մոուրինյոն «Ռոմա»-ի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել էր 2021 թվականին։ Մոուրինյոն «Ռոմա»-ի հետ դարձել է Կոնֆերենցիաների լիգայի հաղթող, 2022/23 մրցաշրջանում հասել է Եվրոպայի լիգայի եզրափակիչ:

6530 | 0
Facebook