Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Աշխարհը պատրաստվում է դիմագրավել մահացու համաճարակին

18:36, կիրակի, 14 հունվարի, 2024 թ.
Աշխարհը պատրաստվում է դիմագրավել մահացու համաճարակին

Աշխարհին կարող է սպառնալ նոր առեղծվածային «Հիվանդություն X» համաճարակը, որը կարող է 20 անգամ ավելի շատ մահվան պատճառ դառնալ, քան COVID-19-ը, գրում են արտասահմանյան լրատվամիջոցները։
     Դավոսի Համաշխարհային ֆորումն իր օրակարգում ներառել է նոր առեղծվածային համաճարակի շուրջ քննարկում:
     «Հիվանդություն X»-ը տեսականորեն անհայտ հարուցչի անունն է, որը կարող է համաճարակ առաջացնել: Ընդունվել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից 2018 թվականի փետրվարին՝ դեղամիջոցների կամ բուժման հրատապ մշակում պահանջող հարուցիչների և հիվանդությունների ցանկի համար։
     Այսպիսով, ԱՀԿ-ի կողմից նման անվանումն ընդունվել է որպես պլանավորման օպտիմալացման և դրա ճկունության մաս, որպեսզի հնարավոր լինի շտապ հարմարվել նոր և անհայտ պաթոգենին՝ արագ սկսելով պատվաստանյութի կամ բուժման մեթոդի մշակումը:

11103 | 0
Facebook