Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Հրաձիգ Նարե Գաբրիելյանը դարձել է Սլովենիայի միջազգային մրցաշարի հաղթող

23:48, ուրբաթ, 12 հունվարի, 2024 թ.
Հրաձիգ Նարե Գաբրիելյանը դարձել է Սլովենիայի միջազգային մրցաշարի հաղթող

Հայաստանի հրաձգության հավաքականի անդամներն առաջին մեդալներն են նվաճել Սլովենիայի միջազգային մրցաշարում:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սլովենիայի Ռուսե քաղաքում մեկնարկել է ISSF Grand Prix միջազգային մրցաշարը։ Մրցումային առաջին օրը 10մ օդամղիչ ատրճանակ երիտասարդ աղջիկների պայքարում Նարե Գաբրիելյանը 570 միավոր արդյունքով, 2-րդ հորիզոնականով դուրս եկավ եզրափակիչ փուլ։Գաբրիելյանը եզրափակչում` լինելով միանձնյա առաջատար, 239,7 միավորով դարձել է ոսկե մեդալակիր։ Գաբրիելյանը 570 միավոր արդյունքով լրացրել է նաև միջազգային կարգի սպորտի վարպետի նորմա։

3931 | 0
Facebook