Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ազատ ոճային ըմբիշ Վազգեն Թևանյանը Զագրեբի մրցաշարի եզրափակչում է

19:00, չորեքշաբթի, 10 հունվարի, 2024 թ.
Ազատ ոճային ըմբիշ Վազգեն Թևանյանը Զագրեբի մրցաշարի եզրափակչում է

Ազատ ոճային ըմբիշ, Եվրոպայի չեմպիոն Վազգեն Թևանյանը Զագրեբում ընթացող միջազգային մրցաշարում դուրս է եկել եզրափակիչ և կպայքարի հաղթողի տիտղոսի համար:

Կիսաեզրափակչում 65 կգ քաշային Թևանյանը 9:1 հաշվով հաղթանակ է տարել Պուերտո Ռիկոյի ներկայացուցիչ, աշխարհի փոխչեմպիոն Սեբաստիան Ռիվեյրային և դուրս է եկել եզրափակիչ:

Նշենք՝ Թևանյանը Հայաստանի միակ ներկայացուցիչն է Զագրեբի մրցաշարում: Վարկանիշային մրցաշարին մասնակցում են հունահռոմեական և ազատ ոճի ըմբիշները, ինչպես նաև կանայք՝ ընդհանուր 550 մարզիկ։

Մրցաշարը կընթանա մինչև հունվարի 14-ը։

2228 | 0
Facebook