Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Միայն մեկ հատ գուլպայով ելույթ ունեցած ռուս երգչին ձերբակալել են օդանավակայանում

20:36, երեքշաբթի, 09 հունվարի, 2024 թ.
Միայն մեկ հատ գուլպայով ելույթ ունեցած ռուս երգչին ձերբակալել են օդանավակայանում

Պուլկովոյում ձերբակալել են «Puppies» խմբի մենակատար Մաքսիմ Մոիսեևին, ով փորձել է լքել երկիրը։

Նախօրեին երաժիշտը համերգ է անցկացրել Սանկտ Պետերբուրգի ակումբներից մեկում՝ ելույթ ունենալով միայն սեռական օրգանները ծածկող գուլպայով։
     Արտիստին ձերբակալել են երեկոյան օդանավակայանում՝ վարչական իրավախախտման մեղադրանքով` մանր խուլիգանության համար։ Նմանակելով ռեփեր Վասիոյին՝ Մոիսեևը մի պահ ամբողջովին մերկացել է, երբ նրա ինտիմ մասերը ծածկող գուլպանը սահել է։ Այս պահը ֆիքսվել է տեսանյութում։

Ըստ Mash-ի՝ Մոիսեևը պատրաստվում էր Պուլկովոյից թռչել Եկատերինբուրգ, իսկ հետո ծրագրել էր մեկնել Ղազախստան։

7217 | 0
Facebook