Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրանի նախագահը չեղարկել է Թուրքիա կատարվելիք այցը

00:06, հինգշաբթի, 04 հունվարի, 2024 թ.
Իրանի նախագահը չեղարկել է Թուրքիա կատարվելիք այցը

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հետաձգել է հունվարի 4-ին նախատեսված այցը Թուրքիա՝ կապված Իրանի Քերման քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության հետ, որն ավելի քան 100 մարդու մահվան պատճառ է դարձել։

Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը՝ հղում անելով Իրանի նախագահի աշխատակազմի քաղաքական հարցերով ղեկավարի տեղակալ Մոհամմադ Ջամշիդիին:
     Ռայիսին այցը հետաձգելու վերաբերյալ հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ։

Այցի ընթացքում Ռայիսին պետք է հանդիպեր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, իսկ հետո նախատեսված էր Իրանի և Թուրքիայի համագործակցության բարձրագույն խորհրդի ութերորդ նիստը՝ Ռայիսիի և Էրդողանի նախագահությամբ:

3543 | 0
Facebook