Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Սև ծովում հացահատիկ տեղափոխող նավն ականի վրա պայթել է

22:48, հինգշաբթի, 28 դեկտեմբերի, 2023 թ.
Սև ծովում հացահատիկ տեղափոխող նավն ականի վրա պայթել է

Սև ծովում Պանամայի դրոշով նավարկող առևտրային նավը, որը ճանապարհորդելիս է եղել Դանուբի նավահանգիստներից մեկից` հացահատիկի բեռով, պայթել է ականի բախվելու հետևանքով, հաղորդում են Ուկրաինայի հարավային պաշտպանության ուժերը հինգշաբթի օրը՝ դեկտեմբերի 28-ին: Ուկրաինացի զինվորականների տվյալներով՝ նավը պայթել է ռուսական ականից։
     Միջադեպի արդյունքում ծովային տրանսպորտը կորցրել է արագությունն ու կառավարումը, իսկ վերին տախտակամածում հրդեհ է բռնկվել։ Առափնյա պահպանության նավակները ժամանել են նավ՝ բերելով բժիշկների, ովքեր օգնություն են ցուցաբերել 2 վիրավոր նավաստիներին: Նրանցից մեկին ավելի ուշ տեղափոխել են հիվանդանոց։ Նաև քարշակող նավեր են ուղարկվել, որոնք բեռնանավը կքարշակեն նավահանգիստ:

5432 | 0
Facebook