Խնդրում ենք սպասել...

Բաց նամակ

«Հանգիստ չի տալիս ընկերներիս՝ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի և մյուսների ճակատագիրը». Զատուլին

12:36, հինգշաբթի, 28 դեկտեմբերի, 2023 թ.
«Հանգիստ չի տալիս ընկերներիս՝ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի և մյուսների ճակատագիրը». Զատուլին

Պետդումայի պատմգամավոր Կոնստանտին Զատուլինը բաց նամակով դիմել է հայ գործընկերներին. «Անցնող 2023 թվականը ծանր փորձություն էր Հայաստանի և Ռուսաստանի, մեր ժողովուրդների պատմական կապերի համար։ Դուք գիտեք, որ Ռուսաստանը կռվում է Ուկրաինայում։ Մտել ենք Գինեսի գիրք․ Ռուսաստանի Դաշնության դեմ 17 500 անբարեխիղճ պատժամիջոցներ են սահմանվել։

Հայ ժողովուրդը կորցրել է իր «ես»-ի թանկ մասը՝ Արցախը։ Դժվար է, եթե ոչ անհնար, համաձայնել ակնհայտ անարդարության հետ։ Ոչ միայն ձեզ համար Հայաստանում, այլև ինձ համար Ռուսաստանում։ Մեզ հետապնդում է ընկերներիս՝ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի և նրանց բոլոր ընկերների ճակատագիրը։ Բերանս լի է դառնությամբ, ինչպես ասում էին հնում: Եվ, այնուամենայնիվ, մենք գիտենք, որ կյանքը շարունակվում է: Եվ մենք հավատում ենք հաղթանակին, որը գալու է։ Ցանկանում եմ ձեզ մաղթել, որ 2024 թվականը նման չլինի 2023-ին, որ դուք երջանիկ ու հաջողակ լինեք Նոր տարում։

Կոնստանտին Զատուլին, ում մուտքը Հայաստան արգելված է»:

«Հանգիստ չի տալիս ընկերներիս՝ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի և մյուսների ճակատագիրը». Զատուլին
«Հանգիստ չի տալիս ընկերներիս՝ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի և մյուսների ճակատագիրը». Զատուլին
4183 | 0
Facebook