Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ֆրանսիան պերսոնա նոն գրատա է հայտարարել ադրբեջանցի դիվանագետներին

22:30, չորեքշաբթի, 27 դեկտեմբերի, 2023 թ.
Ֆրանսիան պերսոնա նոն գրատա է հայտարարել ադրբեջանցի դիվանագետներին

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությունում ասվում է, որ ի պատասխան Ադրբեջանի գործողությունների, Ֆրանսիան պերսոնա նոն գրատա է հայտարարել Փարիզում այդ երկրի դեսպանատան երկու աշխատակցի։
     Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանը, ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, կանչվել է Ֆրանսիայի ԱԳՆ՝ Փարիզի որոշման մասին տեղեկացնելու համար։

Նախօրեին Բաքվում Ֆրանսիայի դեսպանատան երկու աշխատակիցներ պերսոնա նոն գրատա էին հայտարարվել։ Որոշման համաձայն, դիվանագետներին խնդրել են երկօրյա ժամկետում լքել Ադրբեջանը։ ԱԳՆ-ն չի հրապարակել, թե ինչում են նրանց մեղադրում։

Նոյեմբերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ֆրանսիային մեղադրել էր Հարավային Կովկասում կայունությունը խախտելու մեջ։ Նրա խոսքով, Փարիզը «միլիտարիստական ​​քաղաքականություն է վարում, զինում է Հայաստանին և խրախուսում Հայաստանում ռևանշիստական ​​ուժերին»։ Ալիևը մեկ անգամ չէ, որ նմանատիպ մեղադրանքներ է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին։

5157 | 0
Facebook