Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Մի քանի կանոն՝ տոնական օրերին ընդառաջ. ԱՆ

12:54, չորեքշաբթի, 27 դեկտեմբերի, 2023 թ.
Մի քանի կանոն՝ տոնական օրերին ընդառաջ. ԱՆ

ՀՀ ԱՆ-ը ներկայացնում է մի քանի կանոն՝ տոնական օրերին ընդառաջ

Սնունդ պատրաստելուց առաջ և ընթացքում հաճախակի լվանալ ձեռքերը:

Մաքուր պահել մակերեսները և խոհանոցային պարագաները, որոնք օգտագործվում են սնունդ պատրաստելու ժամանակ:

Հում միսը, թռչնամիսը և ծովամթերքը պետք է պահվեն այլ սննդամթերքից առանձին` փակ տարաներում, սառնարանային պայմաններում:

Սնունդը պետք է ենթարկել մանրազնին ջերմային մշակման. վնասակար մանրէները ոչնչանում են 70˚С-ից սկսած:

Չի խրախուսվում կերակուրը տաքացնել մեկ անգամից ավելի:

Սառեցված մթերքը պետք է հալեցնել սառնարանային պայմաններում:

Մրգերն ու բանջարեղենն օգտագործելուց առաջ մանրազնին լվանալ` խմելու, մաքուր, հոսող ջրով:

Հարկ է խուսափել տնային պայմաններում պատրաստված պահածոներ օգտագործելուց, իսկ օգտագործելու դեպքում` եռացնել 15-20 րոպե:

Աղբյուրը` ՀՀ ԱՆ
9538 | 0
Facebook