Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Եկավ մի ԿԻՍԱԳՐԱԳԵՏ ու սկսվեց 30 տարվա բույսերի մորթը, ծառերը թուլացան, միջատը գրոհեց». Քրիստինա Վարդանյան

20:18, երկուշաբթի, 25 դեկտեմբերի, 2023 թ.
«Եկավ մի ԿԻՍԱԳՐԱԳԵՏ ու սկսվեց 30 տարվա բույսերի մորթը, ծառերը թուլացան, միջատը գրոհեց». Քրիստինա Վարդանյան

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը լուսանկար է տարածել ֆեյսբուքյան իր էջում՝ կից գրառմամբ. «Երևանի ամենատանջված ծառը ԹԵՂԻՆ է, մարդիկ ասում են «ոջլոտը», «Տ»-ձևը… Բայց մի օր չասեցին ինչ եղավ, որ նա ձեր ատելին դարձավ… Եկավ մի ԿԻՍԱԳՐԱԳԵՏ ու սկսվեց 30 տարվա բույսերի մորթը։ Ծառերը թուլացան այնքան, որ միջատը գրոհեց… Նկարի թեղին խոր էտ չի տեսել, առողջ ու երջանիկ ապրում է… Բուժել է պետք ու պայքարել ամեն ծառի համար՝ գրագետ, հոգատար ու տիրոջ տեսանկունից»։

2208 | 1
Facebook