Խնդրում ենք սպասել...

Ի՞նչ ենք ուտում, հագնում, դիտում

Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն

21:36, չորեքշաբթի, 20 դեկտեմբերի, 2023 թ.
Հայաստանում NETFLIX-ի համար ֆիլմեր ու սերիալներ կնկարահանվեն

«Կինոյի մասին օրենքում վերջերս կատարված փոփոխությունները գրավիչ են դարձնում Հայաստանը ֆիլմարտադրության համար»։ Այս մասին ֆեյսբուկյան իր էջում գրել է Ազգային Ժողովի պատգամավոր, իշխող կուսակցության ներկայացուցիչ Սիսակ Գաբրիելյանը, որը նաև հայտնել է այն մասին, որ գերմանացի հայտնի դերասան, կինոպրոդյուսեր Թիլ Շվայգերի ներկայացուցչի հետ ԿԳՄՍ նախարարությունում ստորագրվել է համագործակցության հուշագիր:
     Հայաստանում կնկարահանվի երեք ֆիլմ, «Underdog», «Dead by Dawn», «Collapse» (NETFLIX-ի 8 մասանոց ֆիլմ): Նկարահանումները նախատեսում են սկսել տարեսկզբին: «Սա կլինի նոր օրենքի փաստացի առաջին կիրառումը»,-նշում է իր տեքստում պատգամավորը և ավելացնում, որ ըստ օրենքի, սահմանված նորմերի պահպանման դեպքում, պետությունը ֆիլմարտադրողներին հետ կվերադարձնի ներդրված գումարի 10-40 տոկոսը:
     Առաջիկա օրերին ԿԳՄՍ նախարարությունը կհրապարակի համապատասխան ապրանքների, ծառայությունների և դրանցից օգտվելու կարգն ու պայմանները:
     «Ըստ մասնագետների, լոկացիոն առումով մեր երկրը բավականին հարմար է ֆիլմատադրության համար: Տարվա գրեթե բոլոր ժամանակահատվածներում միաժամանակ կարելի է և ձյունոտ սարեր ունենալ, և շոգից հալվող ասֆալտ, և գեղեցիկ ժամանակակից շինություններ, փողոցներ, և լքված ու անմարդաբնակ գյուղեր ու գործարաններ»,- նշում է պատգամավորը։

4928 | 0
Facebook