Խնդրում ենք սպասել...

Միջազգային

900-ից ավելի ռուս զինվորական հայցեր է ներկայացրել ռազմական հիվանդանոցների դեմ

20:48, կիրակի, 17 դեկտեմբերի, 2023 թ.
900-ից ավելի ռուս զինվորական հայցեր է ներկայացրել ռազմական հիվանդանոցների դեմ

Верстка լրատվականի տվյալներով՝ Ուկրաինա ռուսական լայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր ավելի քան 900 ռուս զինվորական պահանջներ է ներկայացրել ռազմական հիվանդանոցներին։ Նրանք բողոքում են, որ բուժհաստատությունները հրաժարվում են տրամադրել վնասվածքների վերաբերյալ վկայականներ, ինչպես նաև բարձրացնում են զինծառայությանը պիտանիության կարգը, որպեսզի իրենց ուղարկեն զինծառայության:

Ընդ որում, հիվանդանոցների դեմ 866 հայցերից, որոնց վերաբերյալ արդեն որոշումներ են կայացվել, բավարարվել է միայն 35-ը, նշում է հրատարակությունը։ Նրա խոսքով, բողոքների զանգվածային ներկայացումը սկսվել է 2022 թվականի օգոստոսից և ավելի է աճել ընդհանուր մոբիլիզացիայի մեկնարկից հետո՝ գագաթնակետին հասնելով 2023 թվականի կեսերին։

9410 | 0
Facebook