Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

ԵՄ-ն որոշել է ավելացնել Հայաստանում քաղաքացիական առաքելության դիտորդների թիվը

21:54, երկուշաբթի, 11 դեկտեմբերի, 2023 թ.
ԵՄ-ն որոշել է ավելացնել Հայաստանում քաղաքացիական առաքելության դիտորդների թիվը

ԵՄ երկրների ԱԳ նախարարները որոշել են ավելացնել Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության դիտորդների թիվը 50 տոկոսով՝ 138-ից հասցնելով 209-ի։

Այս մասին ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանը հաջորդած ասուլիսում հայտարարել է Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«ԵՄ երկրների արտգործնախարարներն այսօր որոշել են ընդլայնել մեր քաղաքացիական առաքելությունը Հայաստանում՝ անձնակազմը 138-ից հասցնելով 209-ի։ Սա դիտորդների թվի կարևոր բարելավում է, և այն կնպաստի հայ-ադրբեջանական միջազգային սահմանին կայունության բարձրացմանը»,- ասել է Բորելը։

2564 | 1
Facebook