Հունգարիան մտադիր չէ այս տարի վավերացնել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությունը, հաղորդում է շվեդական ռադիոն։ Հունգարիայի խորհրդարանն այս տարվա իր վերջին նիստը կանցկացնի հաջորդ շաբաթ: Սակայն ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությունը հաջորդ շաբաթվա հանդիպման օրակարգում չկա։
Շվեդական ռադիոն նշել է, որ ավելի ուշ երկրի խորհրդարանը կարող է գումարվել արտահերթ նստաշրջանի համար, սակայն դա ներկայում հնարավոր չէ։
Հունգարիան և Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ միակ երկրներն են, որոնք դեռ չեն վավերացրել Շվեդիայի անդամակցությունը։