Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը». ԱԳՆ

22:06, հինգշաբթի, 23 նոյեմբերի, 2023 թ.
«Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը». ԱԳՆ

Մինսկում կայացել է ՀԱՊԿ երկրների ղեկավարների հանդիպումը: Հայկական կողմը գագաթնաժողովին չի մասնակցում: Քննարկումների մեկնարկին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նշել է՝ քննարկել են իրավիճակը Կովկասում:

Մինչև այդ Բելառուսի արտգործնախարարը հայտարարել է, որ գագաթնաժողովից հետո ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կմեկնի Երևան՝ ընդունված որոշումները հայ գործընկերներին փոխանցելու համար:

Հայաստանի ԱԳՆ խոսնակը «Լուրեր»-ին հայտնել է, որ Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը:

4016 | 0
Facebook