Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Վիտալի Մանսկու գրառումից հետո ԵԹԿՊԻ-ն չեղարկել է «Արտդոկֆեստ» փառատոնը

15:00, ուրբաթ, 10 նոյեմբերի, 2023 թ.
Վիտալի Մանսկու գրառումից հետո ԵԹԿՊԻ-ն չեղարկել է «Արտդոկֆեստ» փառատոնը

Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը չեղարկել է «Էխո Արտդոկֆեստ» փառատոնը, որը նախատեսված էր նոյեմբերի 23-26-ին: Կազմակերպության ներկայացուցիչների խոսքով՝ պատճառն այն է, որ ռուս և լատվիացի ռեժիսոր, «Արտդոկֆեստ» փառատոնի նախագահ Վիտալի Մանսկին գրառում է կատարել Բաքու կատարած այցի մասին՝ նշելով, որ «տպավորված է». «Այն, ինչ ես տեսա Բաքվում, հուզական ուժեղ տպավորություն թողեց ինձ վրա։ Եվ այն, ինչ ես տեսա, համոզում է ինձ, որ պատերազմը չի ավարտվել՝ անկախ հաղթանակի օրվանից: Եվ Հայաստանի համար, որը գտնվում է այդպիսի հարևանությամբ, ապագան չի դադարում ողբերգական լինել»:

4363 | 1
Facebook