Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իսրայելի տնտեսությունը բախվել է մարտահրավերների. #Bloomberg

15:00, երկուշաբթի, 30 հոկտեմբերի, 2023 թ.
Իսրայելի տնտեսությունը բախվել է մարտահրավերների. #Bloomberg

Իսրայելի տնտեսությունը բախվել է մարտահրավերների, որոնք համեմատելի են COVID-ի ժամանակ մարտահրավերների հետ, գրում է Bloomberg-ը։

«Շատերը հակամարտության հասցրած վնասը համեմատում են COVID-19 համավարակի հետ7անքների հետ։ Իսրայելական խոշորագույն վարկատու Mizrahi-Tefahot-ի տվյալներով՝ ճգնաժամին հակազդելու միջոցները կառավարությանն ամսական 2,5 մլրդ դոլար են արժենում։ Երկրի կենտրոնական բանկը նախազգուշացրել է, որ ազգային տնտեսության ծախսերը կավելանան, քանի որ հակամարտությունը շարունակվում է:

Իսրայելական տնային տնտեսությունների ծախսերը նույնպես նվազել են՝ ցնցելով երկրի սպառողական հատվածը, որը կազմում է համախառն ներքին արդյունքի մոտ կեսը: Ինչպես նշում է գործակալությունը՝ վկայակոչելով Shva ազգային վճարային համակարգի օպերատորի տվյալները, հակամարտության առաջին մի քանի օրերի ընթացքում մասնավոր սպառման ծավալները նվազել են գրեթե մեկ երրորդով՝ 2023 թվականի միջին շաբաթական ցուցանիշի համեմատ։ Մասնավորապես, 70%-ով կրճատվել են հանգստի և ժամանցի ծախսերը։ JPMorgan Chase & Co բանկի գնահատականների համաձայն՝ ընդհանուր առմամբ այս եռամսյակում Իսրայելի տնտեսությունը տարեկան կտրվածքով կկրճատվի 11 տոկոսով:

Բացի այդ, գործակալության կողմից հարցված 500 տեղական և բազմազգ տեխնոլոգիական ընկերությունների շրջանում գրեթե կեսը հայտնել է իրենց ներքին ներդրումային ծրագրերի չեղարկման կամ կասեցման մասին: Նրանց ավելի քան 70 տոկոսը նաև նշել է, որ մտադիր է հետաձգել կամ վերջնականապես դադարեցնել Իսրայելում կարևոր նախագծերի իրականացումը: Այս պահին երկրի շատ ձեռնարկություններ գտնվում են ծանր վիճակում, իսկ ճգնաժամը կարող է երկարաժամկետ սպի թողնել Իսրայելի տնտեսության վրա»,- գրում է Bloomberg-ը։

3948 | 0
Facebook